Միջազգային

Դամասկոսի Մուլհիե և Քաֆրբատնա գյուղերում բախումները շարունակվում են 8 օր

2 րոպեի ընթերցում

Դամասկոսի Մուլհիե և Քաֆրբատնա գյուղերում բախումները շարունակվում են 8 օր

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ռազմական օդանավերը ռմբակոծում են Դամասկոսի Մուլհիե և Քաֆրբատնա գյուղերը: Բախումները նշված շրջաններում շարունակվում են 8 օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բացի այդ, Դամասկոսի Ջոբար թաղամասում նույնպես շարունակվում են բախումները զինյալների և սիրիական բանակի միջև: Ինչ վերաբերում է Ջարամանա թաղամասին, ապա այնտեղ նախօրեին ռումբերը նյութական վնասներ են պատճառել, այդուհանդերձ, փողոցները մարդաշատ են, կյանքը շարուակվում է բնականոն հունով:

Սիրիայի հարավային շրջաններում, մասնավորապես, Դարաայի Սումալին, Նաիմա և Անխել գյուղերի զինյալների հավաքատեղիների ուղղությամբ շարունակվում է օդային ռմբակոծությունը: Ակտիվիստները տեղեկացնում են, որ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը և կառավարական ուժերը Դարաայի Թել ալ Հարա շրջանում փոխանակվել են գերիներով: Արդյունքում` մեկ ամիս առաջ առևանգված 8 կանայք ազատ են արձակվել:

Պայքարը զինյալների դեմ ընթանում է նաև Հոմսի շրջանում: Մասադա, Բարղուսիա, Արշունա գյուղերում տասնյակ զինյալներ են սպանվել: Մյուս կողմից, Հոմսի Բաբ Հուդ և Բաբ աս Սաբաա և Կարաբիս թաղամասերում կռվող 16 զինյալ վայր է դրել զենքը և հանձնվել իշխանություններին:

Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, տեղեկություններ կան, որ զինյալները որոշակի առաջընթաց են գրանցել և մոտեցել են զինված ուժերի գլխավոր կենտրոնակայանին: Տեղի ունեցած բախումների ժամանակ զինվորներ են գերի ընկել: Մյուս կողմից, սիրիական բանակը պատրաստ է հսկողություն հաստատել Հալեպի Զահրա թաղամասի շրջակայքում գտնվող շինությունների վրա: Այդ նպատակով օդային ուժերը ռմբակոծում են շրջակա տարածքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում