Միջազգային

Հոմսում ուժգին պայթյուններ են որոտացել

1 րոպեի ընթերցում

Հոմսում ուժգին պայթյուններ են որոտացել

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոմսի Աքրամա թաղամասում ապրիլի 9-ին ականապատ մեքենա է պայթել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ալ Մայադին» կայքը, պայթյունից մի քանի րոպե անց նույն վայրում պայթել է 2-րդ ականապատ մեքենան: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյուններից 25 մարդ զոհվել է, ավելի քան 50-ը՝ վիրավորվել:

Սիրիական ՍԱՆԱ գորածակալությունը տեղեկացնում է, որ մեկ այլ հրասանդ ընկել է Հալեպի քաղաքապետարանի վրա, ինչի հետևանքով 2 քաղաքացի վիրավորվել է, վնասները հիմնականում նյութական են:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ հրասանդներ էին ընկել Դամասկոսի Ալ Քաբբաս թաղամասում՝ պատճառելով նյութական վնասներ:

Սիրիայում եռամյա համարատության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազնցել է 130 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում