ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան, Իսրայելը, Քաթարը և Սաուդյան Արաբիան միմյանց հետ սերտ կապերի մեջ են, և դաշինքի ստեղծման նպատակն է պայքարել սիրիական պետության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին՝ ավելացնելով, որ նշված պետությունների նպատակն է Սիրիա ուղարկել վարձականներ` ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար:
Ջաաֆարին նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության գերագույն հանձնակատար Նավի Պիլեյի՝ Սիրիային ուղղված մեղադրանքներն այն մասին, որ կառավարությունը ոտնահարում է մարդու իրավունքները, հիմնավոր չեն: «Պիլեյը սիրիական գճնաժամի ընթացքում ոչ մի անգամ չի այցելել Սիրիա»,- նշել է Ջաաֆարին՝ ավելացնլեով, որ նա ճգանժամի սկզբից չեզոք դիրքորոշում չունի և իր զեկույցում չի նշել է, որ հազարավոր վարձկաններ սիրիական հողի վրա հանցագործութոններ են կատարում:
Վերջում նա ավելացրել է, որ ոչ միայն հերքում է այդ մեղադրանքները, այլև հայտարարում, որ դրանք սուտ է:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը կոչ է արել պետություններին դադարեցնել աջակցությունը զինված խմբավորումներին:
Բաշար ալ Ջաաֆարին Սիրիայում տեղի ունեցող հանցագործությունների վերաբերյալ ավելի քան 500 ուղերձ է հղել ՄԱԿ-ին, սակայն որևէ պատասխան չի ստացել: