Սպորտ

Բելառուսը պետք է լավագույնս ներկայացնի հոկեյի աշխարհի առաջնությունը. Ալեքսանդր Լուկաշենկո

1 րոպեի ընթերցում

Բելառուսը պետք է լավագույնս ներկայացնի հոկեյի աշխարհի առաջնությունը. Ալեքսանդր Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ մայիսի 9-25-ը Մինսկում կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը օրինակելի մրցաշար պետք Է դառնա: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք պետք Է ամեն ինչ անենք, որպեսզի ամբողջ միջազգային հանրությունը տեսնի, որ Բելառուսը Եվրոպայի կենտրոնում գտնվող քաղաքակիրթ երկիր Է: Պետք Է լավագույնս ապահովենք մրցաշարի մասնակիցների եւ հյուրերի անվտանգությունը` թույլ չտալով որեւէ սադրանք»,- ասել Է Լուկաշենկոն:

Նա նշել Է, որ Բելառուսը պատրաստ Է հոկեյի աշխարհի առաջնության անցկացմանը եւ եթե նույնիսկ ինչ-որ թերություններ դեռ մնացել են, ապա դրանց վերացման համար ժամանակ կա, եւ առաջնության կազմակերպիչները կզբաղվեն այս հարցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում