Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում առաջարկել է ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալ ԼՂ խորհրդարանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի խորհրդարանին ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալու կարգավիճակ պետք է տալ, եթե նրանք իրապես ցանկանում են առաջնորդվել մեր կառույցի հիմնարար արժեքներով։ Այս մասինԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովիլիագումար նիստում նշել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգավոր Նաիրա Զոհրաբյանը` հիշեցնելով, որ նման կարգավիճակ ընդամենը վերջերս տրվել է չճանաչված պետություն Պաղեստինի խորհրդարանին եւս։

«Հիշեցնեմ նաեւ, որ ժամանակին Բյուրոյի գործունեությանն առնչվող մեր իսկ ընդունած զեկույցում մենք միասին որոշեցինք, որ բոլոր այն դեպքերում, երբ մեր Վեհաժողովի օրակարգում կլինի օրինակ, Կոսովոյին առնչվող կոնկրետ հարց, այդ երկրի խորհրդարանի ներկայացուցիչները կարող են հրավիրված լինել այդ քննարկումներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Զոհրաբյանը` հավելելով, որ իրենք ողջունել են այդ մոտեցումը եւս։

Զոհրաբյանի գնահատմամբ` թե' Պաղեստինի խորհրդարանին ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալը, թե' Կոսովոյի խորհրդարանի հետ սերտ կապեր հաստատելը միանգամայն համահունչ է կառույցի հիմնարար արժեքներին։

«Հարգելի խորհրդարան, ես կցանկանայի այսօր, այս խնդիրների համատեքստում, կրկին բարձրացնել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանին եւս ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալու հարցը։ Որեւէ փաստարկված պատճառաբանություն, թե ինչո՞ւ Պաղեստինի խորհրդարանը կարող է ստանալ նման կարգավիճակ, իսկ Լեռնային Ղարաբաղի հանրապետության խորհրդարանը՝ ոչ, չկա։ Կամ, երբ մենք ընդունում ենք, որ Կոսովոյին առնչվող հարցերի քննարկման ժամանակ այդ երկրի խորհրդարանի ներկայացուցիչները պետք է հրավիրվեն այդ քննարկումներին, ինչո՞ւ ենք խուսափում նույն մոտեցումը կիրառել նաեւ Լեռնային Ղարաբաղի դեպքում»,- ընդգծել է Զոհրաբյանը` ավելացնելով, որ դա կլիներ իրապես արդար որոշում։

«Լեռնային Ղարաբաղի հարցում ինչ-որ անհասկանալի ենթահանձնաժողով ստեղծելու փոխարեն հրավիրեք այդ երկրի խորհրդարանի ներկայացուցիչներին։ Վստահ եմ` նրանց լսելուց հետո որեւէ ենթահանձնաժողովի կարիք հաստատապես չի լինի»,- ասել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգավորը` կրկին հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամովին ստանձնել է ԵԽ բազմաթիվ պարտավորություններ՝ միակողմանի միանալով միջազգային տարբեր կոնվենցիաների՝ հավաստելով իր հավատարմությունը եվրոպական արժեքներին:

«Ի վերջո, չկարգավորված հակամարտությունը չպիտի պատճառ դառնա ոտնահարելու Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքները։ Խաղաղ ու անվտանգ Եվրոպա, խաղաղ ու անվտանգ աշխարհ ունենալու երաշխիքը ժողովրդավարական արժեքների շուրջ հնարավորինս մեծ թվով երկրների համախմբումն է։ Մինչդեռ, երկակի ստանդարտների կիրառումը կարող է բերել համաեվրոպական արժեքների ճգնաժամի»,- իր խոսքը եզրափակել է Զոհրաբյանը:

Հայերեն English Русский

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում

Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ

Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters

Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում ընթացող առաջնությունը

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը

Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում