Իրավունք

Մյասնիկյան պողոտայում «Օպել»-ը բախվել է կամրջի հենապատին և կողաշրջվել

1 րոպեի ընթերցում

Մյասնիկյան պողոտայում «Օպել»-ը բախվել է կամրջի հենապատին և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օպել» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 7-ին` ժամը 04.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի կամրջի մոտ բախվել է կամրջի հենապատին և կողաշրջվել:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը` ժամը 08.15-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ` հայտնելով, որ վնասվածքները ստացել է նշված վթարի ժամանակ, որպես ուղևոր գտնվելով «Օպել»-ի սրահում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում