Միջազգային

Նախագահ Ասադը խնդրել է իրեն չհամեմատել Յանուկովիչի հետ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Ասադը խնդրել է իրեն չհամեմատել Յանուկովիչի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը խնդրել է իրեն չհամեմատել Ուկրաինայի ղեկավար Վիկտոր Յանուկովիչի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Դամասկոս կատարած իր այցելության և Նախագահ Ասադի հետ հանդիպումների արդյունքների մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ռուսաստանի Պաղեստինյան ուղղափառընկերակցությանղեկավարՍերգեյ Ստեպաշինը: «Ասադը հիանալի մարզավիճակում է: Նա չի կասկածում այն ամենի վրա, ինչ անում է, և խնդրել է փոխացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ ինքը Յանուկովիչը չէ»,- նշել է Ստեպաշինը, ավելացնելով, որ անվտանգության միջոցները Դամասկոսում մտածված են, և ներսում Ասադի թիմը թշնամիներ չունի, նրա հարազատները ոչ թե դեղեր են վաճառում, այլև կռվում են, և բնակչությունն այդ մասին գիտի:

Նախագահ Ասադն այսօր ընդունել է Բաաս կուսակցության Սուեյդայի, Դարաայի և Կունեյտրայի ներկայացուցիչներին: Նա հաստատել է, որ երբ երկիրը ուժեղ է ներսից, արտաքին հարձակումները այնքան ել կարևոր չեն: Նա նշել է ազգային հաշտեցման գործընթացումկուսակցության կարևոր դերի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում