Իրավունք

Սյունիքում ձորը գլորված «ՎԱԶ-2121»-ի վարորդը տեղում մահացել է

1 րոպեի ընթերցում

Սյունիքում ձորը գլորված «ՎԱԶ-2121»-ի վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 7-ին` ժամը 13:50-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Դարբաս-Սիսիան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում ձորը ավտոմեքենա է գլորվել, կա մեկ զոհ. դիակը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ նախնական տվյալներով, ապրիլի 6-ին` ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի 75PO777 պետհամարանիշիավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը, ինչից վարորդ՝ 1979թ. ծնված Կ. Ս.-ն տեղում զոհվել է: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Կ.Ս.-ի դին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում