ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հոմս քաղաքում ապրիլի 7-ին հոգևորական է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինված խմբավորումների հարձակման հետևանքով Բուսթան ադ Դիուան շրջանում զոհվել է հոլանդացի հոգևորական Ֆրանսիս Վանդերլախտը: Նա հրաժաշրվել էր հեռանալ Հոմսից, քանի դեռ շրջափակման մեջ էին գտնվում հազարավոր քրիստոնյաներ:
Սիրիական բանակը երկու օրվա ընթացքում առաջընթաց է գրանցել Հոմսի հին թաղամասերում:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Հոմսի հին թաղամասերում 28 զինյալ վայր է դրել զենքը և հանձնվել իշխանություններին:
Ավելի վաղ՝ ապրիլի 6-ին, իշխանություններին հանձնվել էր 233 զինյալ: Եվս 11 զինյալ Հասաքե քաղաքում նույնպես հանձնվել էր: