Միջազգային

Քեսաբի ուժերին միացել են սիրիական բանակի Հալեպի և Իդլեբի ստորաբաժանումները

1 րոպեի ընթերցում

Քեսաբի ուժերին միացել են սիրիական բանակի Հալեպի և Իդլեբի  ստորաբաժանումները

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաթաքիայի գյուղերում, մասնավորապես, 45-րդ բարձունքի շրջակայքում, շարունակվում են արյունալի բախումները սիրիական բանակի և «Ջաբհա ալ Իսլամ» և «Ջաբհա ան Նուսրա» իսլամիստական խմբավորումների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Լաթաքիայի տեղեկատավական ցանց» ֆեսբուքյան էջը, մյուս կողմից, սիրիական օդուժը թուրք-սիրիական սահմանի երկայքով ռմբակոծում է զինյալների հավաքատեղիները: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Լաթաքիա քաղաքում շտապօգնության մեքենաները տեղափոխում են բախումների ժամանակ վիրավորված զինվորներին:

Կառավարական ուժերին դեռ չի հաջողվել հսկողության տակ վերցնել Նասր լեռը և Աս Սահա բարձունքը: Բանակի հրամանատարությունը Հալեպից և Իդլեբից ռազմական ստորաբաժանումներ է ուղարկել:

Քեսաբի շրջանի վրահարձակումնսկսվելէմարտի 21-ին, Թուրքիայիսահմանիութ կետերից:Հարձակումնիրականացրելեն «ՋաբհաանՆուսրա»և «ՋեյշալԻսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում