Միջազգային

Դամասկոսի Բաբ Թումա թաղամասում հրասանդներ են ընկել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի Բաբ Թումա թաղամասում հրասանդներ են ընկել

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Բաբ Թումա և Բահսա թաղամասերում ապրիլի 4-ին հրասանդներ են ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ 5 հրասանդ ընկել է Բաբ Թումայի հրապարակում և շրջակայքում, ինչի հետևանքով 22 քաղաքացի է վիրավորվել, այդ թվում ՝ կանայք: Մերձակայքում գտնվող մեքենաները և տները նյութական վնասներ են կրել:

Մեկ այլ հրասանդ ընկել է Բահսա թաղամասի «Քրիսթալ» հյուրանոցի մոտ. բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Սիրիական բանակը շարունակում է հետապնդել զինված խմբավորումներին: Հալեպի, Հոմսի և Իդլեբի շրջաններում մեծ թվով զինյալներ են սպանվել, ոչնչացվել են նրանց թաքստոնցները և զնեքը: Հալեպի կենտրոնական բանտի, Հանդարաթ, Հարյաթան, Բայիդին, Աթարիբ և այլ շրջաններում շարունակվում են զինյալների դեմ ռազմական գործողությունները:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում