Միջազգային

Սիրիայի առողջապահության նախարարությունը մարդասիրական օգնություն է տրամադրել Հալեպին

1 րոպեի ընթերցում

Սիրիայի առողջապահության նախարարությունը մարդասիրական օգնություն է տրամադրել Հալեպին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի առողջապահության նախարարությունը օգնություն է տրամադրել Հալեպի մարզի բնակիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մարդասիրական օգնության բեռնատարը 135 տոննա բեռ է տեղափոխել Հալեպ, որի մեջ եղել են դեղորայք, բժկական տարբեր սարքավորումներ, հիվանդներին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև 3 շտապ օգնության մեքենաներ: Առողջապահության նախարարը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում Հալեպին տրամադրվել են 484 խմբաքանակ բժշկական սարքավորումներ և դեղորայք: Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ Առողջապահության նախարարը Ֆինանսների նախարար Իսմայիլ Իսմայիլի հետ այցելել է Հալեպի Առ Ռազի հիվանանոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում