Իրավունք

Արմավիր-Էջմիածին ճանապարհին արգելապատնեշին բախված մեքենայի վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Արմավիր-Էջմիածին ճանապարհին արգելապատնեշին բախված մեքենայի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին՝ կամրջի տակ, ապրիլի 4-ին` ժամը 03.31-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-5» միջպետական ավտոճանապարհի Արմավիր-Երևան հատվածի 33-րդ կմ-ին Ա.Բ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 91RQ009 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Է.Ս.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, ում հրշեջ-փրկարարներ մոտեցրել են «1-03» ծառայության ավտոմեքենային, վերջինս տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում