Արշակունյաց պողոտայում բախվել են «Մերսեդես-Բենց» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 11 հասցեի մոտ ապրիլի 1-ին` ժամը 18.45-ի սահմաններում, իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ: «Սուզուկի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: