Միջազգային

Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը. սիրիացի ապստամբներ

1 րոպեի ընթերցում

Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը. սիրիացի ապստամբներ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ապստամբները հայտարարել են, որ 2011թ.-ի մարտից շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ակտիվիստների տեղեկացմամբ` զոհերի թիվը կազմել է 150 հազար 344, որոնցից 51 հազար 212-ը քաղաքացիներ են, 58 հազար 480-ը՝ սիրիական բանակի զինվորներ, 37 հազար 781-ը՝ ընդդիմության անդամներ են: Ընդ որում` զոհերից 2 հազար 871-ի ինքնությունը չի բացահայտվել:

Ակտիվիստները նաև նշել են, որ Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհվել է 7 հազար 14 երեխա և 18 տարեկանից բարձր5 հազար 266 կին: Ավելի քան 18 հազար մարդ գտնվում է սիրիական բանտերում, իսկ սիրիական բանակի ավելի քան 8 հազար անդամների գերեվարել են ընդդիմադիր ապստամբները:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հրապարակել էր, որ Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Բացի այդ, շուրջ 9 միլիոն սիրիացիներ, երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, ապաստան են գտել հարևան Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում և Իրաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում