Միջազգային

Հոմսի հին թաղամասերում մեկ շաբաթում 100-ից ավելի զինյալներ են հանձնվել իշխանություններին

1 րոպեի ընթերցում

Հոմսի հին թաղամասերում մեկ շաբաթում 100-ից ավելի զինյալներ են հանձնվել իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոմսի հին Կարաբիս և Ջուրա թաղամասերի 23 զինյալներ վայր են դրել զենքը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մեկ շաբաթվա ընթացքում Հոմսի հին թաղամասերում իշխանություններին հանձնված զինյալների թիվը կազմել է 102: Բացի այդ, Թուրքիային սահմանակից Հասաքե քաղաքում ապրիլի 1-ին 11 զինյալներ նույնպես հանձնվել են:

Մյուս կողմից, Սիրիայի տարբեր շրջաններում զինյալները շարունակում են հանցագործություններ իրականացնել: Ղամիշլի քաղաքի մշակույթի կենտրոնի մերձակայքում ապրիլի 1-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու քաղաքացիներ են վիրավորվել: Բացի այդ, թեժ մարտերը շարունակվում են Լաթաքիայի հյուսիսային շրջաններում, Ջաբլա Քուզ, Նասր, Նաբա ալ Մար տարածքներում, որտեղ զինյալներին պատկանող մեծ թվով զենք է ոչնչացվել:

Սիրիական իշխանությունների տվյալներով` Սիրիայում կռվում են ավելի քան 80 երկրների 120 հազարից ավելի զինյալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում