Իրավունք

Աբովյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա

1 րոպեի ընթերցում

Աբովյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Աբովյան փողոցի թիվ 60 հասցեի դիմաց մարտի 31-ին` ժամը 18.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում