Սպորտ

Սոֆիայում հայ մարմնամարզիկները կպայքարեն եվրոպական առաջնության մեդալների, օլիմպիական ուղեգրերի համար. Հակոբ Սերոբյան

2 րոպեի ընթերցում

Սոֆիայում հայ մարմնամարզիկները կպայքարեն եվրոպական առաջնության մեդալների, օլիմպիական ուղեգրերի համար. Հակոբ Սերոբյան

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզիկները ապրիի 25-27-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք մեծահասակների եւ երիտասարդների մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում կպայքարեն մեդալների համար:

Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, այս մասին ապրիլի 1-ին կայացած իր մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վաստակավոր մարզիչ,միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը:

Նա ասաց, որ օրերս Քաթարում կայացած աշխարհի գավաթի փուլային մրցաշարում հայ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը նվաճել են 3 ոսկե եւ 1 արծաթե մեդալ, ինչը վկայում է թիմի լուրջ հնարավորությունների մասին: Ի դեպ, մրցաշարին մասնակցեցին գրեթե բոլոր առաջատար երկրների, այդ թվում՝ Չինաստանի եւ Ճապոնիայի մարզիկները, օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոններ:

Սերոբյանը տեղեկացրեց, որ հայ եւս մեկ մարզիկ՝ Վիգեն Խաչատրյանը կմասնակցի մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, որտեղ կխաղարկվեն օգոստոսին Չինաստանում կայանալիք պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերի ուղեգրերը: Եւ քանի որ 1-19-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները կնվաճեն պատանեկան օլիմպիադայի ուղեգրեր, ապա կարելի Է ասել, որ Խաչատրյանը լավ հնարավորություն ունի դառնալու այդ խաղերի մասնակիցը:

Ինչ վերաբերում Է Հայաստանի մեծահասակ մարզիկների թիմին, ապա Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում 1-24-րդ տեղերից մեկը զբաղեցնելու դեպքում մեր թիմը իրավունք կստանա մասնակցել 2015 թվականին Բաքվում կայանալիք եվրոպական առաջին օլիմպիական խաղերին:

Սերոբյանը նշեց, որ նախ պետք Է եվրոպական օլիմպիադայի ուղեգիր նվաճել, իսկ արդեն դրանից հետո որոշել` կմասնակցե՞ն մեր մարզիկները Բաքվի մրցաշարին, թե՞ ոչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում