Միջազգային

Սիրիական բանակը Լաթաքիայում փորձում է հսկողություն հաստատել զինյալների գրաված շրջաններում

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը Լաթաքիայում փորձում է հսկողություն հաստատել զինյալների գրաված շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը Լաթաքիայի հյուսիսում շարունակում է հետապնդել զինյալներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, բանակը հարձակումներ է իրականացնում Խարբա Սուլաս, Բաբ ալ Ամանա, 45-րդ ռազմակետի, Քեսաբի, Սամրագյուի զինյալների հավաքատեղիների վրա: Ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ զիննյալները մեծ կորուստներ են կրել: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ թեժ մարտեր են ընթանում նաև Նաբիին, Նաբա ալ Մար շրջաններում:

Սիրիայի զինված ընդդիմությունը սիրիական բանակի հետ թեժ բախումներից հետո հսկողություն է հաստատել Լաթաքիայի Նաաբին գյուղի վրա: Տեղի ունեցած թեժ բախումների ժամանակ զոհվել է սիրիական բանակի 40 զինվոր և զինված ընդդիմության 11 անդամ: Բախումներ ժամանակ օգտագործվել է ծանր զրահատեխնիկա: Մի քանի օր առաջ զինված ընդդիմությունը հսկողություն էր հաստատել նաև Քեսաբ գյուղաքաղաքի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում