Միջազգային

Սիրիական տարածքից արձակված ռումբեր են ընկել Լիբանանի Արսալ քաղաքում

1 րոպեի ընթերցում

Սիրիական տարածքից արձակված ռումբեր են ընկել Լիբանանի Արսալ քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական տարածքից մարտի 27-ին արձակված ռումբեր են ընկել Լիբանանի սահմանամերձ Արսալ քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալությունը, հուժկու պայթյունների ձայները լսելի են եղել շատ հեռվից: Պայթյուններից 5 մարդ վիրավորվել է:

Սիրիական ռազմական օդանավերը վերջին 10 օրերի ընթացքում զինված ընդդիմադիրներին հետապնդելու շրջանակներում ռմբակոծել են Լիբանանի սահմանային շրջանները, մասնավորապես, Արսալ քաղաքը: Ընդհանուր առմամբ, ռմբակոծության հետևանքով 25 մարդ է վիրավորվել:

Բացի այդ, տեղեկություններ են ստացվել, որ մարտի 27-ի առավոտյան Լիբանանի հյուսիսային Տրիպոլի քաղաքում անհայտ զինյալների արձակած գնդակից լիբանանցի զինվոր է զոհվել: Իսկ նախօրեին Տրիպոլիում սուննիների և ալաուիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 3 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա:

Սիրիական հակամարտության ընթացքում Տրիպոլի քաղաքում բախումներ են տեղի ունենում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև, որոնց հետևաքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում