Միջազգային

Հոմսի շրջանում տասնյակ զինյալներ են հանձնվել իշխանություններին

1 րոպեի ընթերցում

Հոմսի շրջանում տասնյակ զինյալներ են հանձնվել իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոմսի Ջաբ ալ Ջանդալի և Կարաբիս թաղամասերում մարտի 26-ին 27 զինյալ վայր է դրել զենքը և հանձնվել իրավասու մարմիններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ավելի վաղ` մարտի 25-ին, հին Հոմսի թաղամասերի 65 և Մախրամ գյուղի 24 զինյալներ հանձնվել են իշխանություններին: Բացի այդ, 96 զինյալներ հանձնվել են Հասիա գյուղում: Սիրիայի ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ Լիբանանից Սիրիայի տարածք մտած 4 զինյալներ են ձերբակալվել:

Թեժ մարտերը շարունակվում են Լաթաքիայի գյուղերում, որտեղ տասնյակ զինյալներ են սպանվել:

Ինչ վերաբերում Դամասկոսում տիրող իրավիճակին, ապա աղբյուրը նշել է, որ երկու պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետի մերձակայքում: Բարեբախտաբար, մարդկային և նյութական վնասներ չեն եղել:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Բացի այդ, շուրջ 9 միլիոն սիրիացիներ հաստատվել են հարևան երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում