Աճառյան փողոցում «Մերսեդես Բենց»-ը վրաերթի է ենթարկել 81-ամյա տղամարդու
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 24-ին` ժամը 17.00-ի սահմաններում, Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 1933թ. ծնված Ալեքսանդր Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: