Հասարակական

Երևանում «ԲՄՎ»-ի և «ՎԱԶ 2106»-ի բախումից առաջացել է գազի արտահոսք

1 րոպեի ընթերցում

Երևանում «ԲՄՎ»-ի և «ՎԱԶ 2106»-ի բախումից առաջացել է գազի արտահոսք

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ն.Ադոնցի փողոցի թիվ 8/1 շենքի մոտակայքում մարտի 25-ին` ժամը 00.41-ին, տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով առաջացել է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 33TT855 և «ՎԱԶ 2106» մակնիշի 02US885 պետհամարանիշերի ավտոմեքենաները: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենաների գազի արտահոսքը: Դեպքի վայրում զոհեր և տուժածներ չեն հայտնաբերվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում