ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի դժվարամատչելի շրջաններում հումանիտար օգնության կարիք ունեցողների քանակը տարվա սկզբից ավելացել է 1 միլիոնով և հասել 3.5 միլիոն մարդու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Կի Մունը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցում, որը նվիրված էր Սիրիայում իրավիճակին:
Պան Կի Մունն ընդգծել է, որ փետրվարի վերջից Սիրիայում չի հաջողվել հասնել նոր տեղային զինադադարների՝ վիրավորներին տարհանելու և հումանիտար օգնությունն անվտանգ հասցնելու համար: