Քեսաբի նկատմամբ ռազմական գործողությունների հարցում առանձնակի շահագրգռվածություն ուներ Թուրքիան. փորձագետների ադրադարձը

4 րոպեի ընթերցում

 ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում  Թուրքիայի կողմից տեղի է  ունեցել բացահայտ ռազմական ոտնձգություն անկախ պետության` Սիրիայի դեմ:   «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններին, կարծիք հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Սա այնպիսի խնդիր է, որ պետք է անմիջապես քննարկվի ՄԱԿ-ում, այլ միջազգային հարթակնելում: Սա ռազմական ագրեսիա է մի պետության կողմից մյուսի նկատմամբ: Ընդ որում, բավականին «լկտի» ագրեսիա, որովհետև, եթե նկատենք, Թուրքիայի վարչապետը բացահայտ գովում է սադրանքը, ռազմական հարձակումն իրականացնողներին»,- ընդգծեց Մելքոնյանը:

Նա նշեց, որ հայերը, հայկական սփյուռքը միշտ և, մասնավորապես, այս պարագայում  թիրախ են եղել Թուրքիայի համար:

«Քեսաբի պարագայում ևս Թուրքիան հայության նկատմամբ իրականացնում է մշակված քաղաքականություն: Եվ հայկական այս կարևոր օջախի վրա հարձակումը պետք է ընդունել հենց այդ համատեքստում»,- նշեց թուրքագետը:

Նրա գնահատմամբ,  ակնհայտ է, որ Թուրքիայի նման գործողությունները հետապնդում են  հակահայկական խնդիրներ և ապացուցում են իրական նպատակների էությունը:

«Իրատեսական զարգացումն այն է լինելու, որ մենք հետզհետե բախվոմ ենք Սիրիայում հայկական համանքի, հայկական ներկայության օրեցօր ավելի իրական դարձող կորստի հետ, իսկ դա համահայկական խնդիր է, քանի որ Սիրիայի հայ համայնքը, նրա գործունեությունն անհնար է թերագնահատել»,- ասաց Մելքոնյանը` հավելելով, որ կորցնելով Սիրիայի հայ համայնքը` մենք կկորցնենք շատ լուրջ հարվածային ուժ ընդդեմ թուրքական ժխտողականության:

   Արաբագետ Արաքս Փաշայանը նույնպես  կարծիք հայտնեց, որ Քեսաբում ռազմական գործողությունն  իրականացվել է Թուրքիայի անմիջական աջակցությամբ: 

«Ամենացավալին այն է, որ Քեսաբի հայ բնակչությունն այլևս գյուղաքաղաքում չէ, տարհանված է և գտնվում է Լաթաքիայի դպրոցում և եկեղեցում, իսկ շրջանն ամբողջովին իրենց վերահսկողության տակ են վերցրել ընդդմադիր իսլամիստ ռազմական խմբավորումները: Կարելի  է ասել, որ այս հարցում առանձնահատուկ շահագրգռվածություն ուներ հենց Թուրքիան»,- նշեց Փաշայանը:

Նրա գնահատմամբ, կարևոր է, որ Քեսաբում ստեղծված իրավիճակը դառնա համահայկական հարց, որն առաջին հերթին լինի  մեր պետության և հասարակության ուշադրության կենտրոնում:

 Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքին մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով:

Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանի տեղահանված հայերի հարցը ՀՀ արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է: Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: 

Հայերեն Русский

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել