Իրավունք

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան մարտի 22-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել բետոնե պատին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Մարտի 21-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում