Իրավունք

Սարալանջի խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար

1 րոպեի ընթերցում

Սարալանջի խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 20-ին, ժամը 19.22-ին քաղաքացի Խաչատրյանից ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ ևՃԿԿ ԱԻ օպերատիվխումբըև ՀՆՓԱԻԿ-Ի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2172» մակնիշի 33LD336 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվելով էլեկտրական սյանը` շրջվել, ինչից վարորդը և ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնելով հոսպիտալացվել են «Քանաքեռ-Զեյթուն», այնուհետև` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում