Միջազգային

Սիրիայի զինված ուժերը հաստատել են Իսրայելի հարձակումը սիրիական տարածքների վրա

1 րոպեի ընթերցում

Սիրիայի զինված ուժերը հաստատել են Իսրայելի հարձակումը սիրիական տարածքների վրա

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերի բարձրագույն ղեկավարությունը մարտի 19-ին հայտարարել է, որ իսրայելական օդուժը ռմբակոծել է Սահեյթա գյուղը՝ պատճառելով նյութական վնասներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, իսրայելական ռազմական ինքնաթիռները անցել են Կունեյտրայի մերձակայքում Կոմ ալ Ուադիե, Նաբի ալ Ֆաուար և Սաասա շրջաններում տեղակայված սիրիական բանակի դիրքերի վրայով, և գրոհի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել 7 զինվոր: Հայտարարության մեջ նշվել է, որ Իսրայելի նոր հարձակումը նպատակն է սիրիական բանակի ուշադրությունը շեղելը:

Բանակի հրամանատարությունը հաստատել է, որ վճռականորեն կշարունակի պայքարել զինյալների խմբավորումների ոչնչացման համար:

Ավելի վաղ Իսրայելի բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ պատասխան հարված է հասցրել Սիրիային, որտեղից հնարավոր է` իրագործվել է նախորդ օրվա հարձակումը իսրայելական տարածքի վրա: Տեղեկություններ էին տարածվել, որ Սիրիայի և Իսրայելի սահմանի մերձկայքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով իսրայելցի 4 զինվորներ է վիրավորվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում