ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Ադրա քաղաքի բնակիչներին մարդասիրական օգնություն է տրամադրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, օգնության փաթեթների մեջ ներառվել են տարբեր տեսակի մթերքներ, կաթ, երեխաների համար սնունդ, ծածկոցներ: Օգնությունը տրամադրվել է պետության կողմից` Ադրա քաղաքի 237 ընտանիքների:
Նախորդ շաբաթվա ընթացքում Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադն այցելել էրԴամասկոսի մերձակայքում գտնվող Ադրա քաղաքի բնակիչներին: Նրանք Նախագահին պատմել էին իրենց կարիքների մասին: Ասադը նշել էր, որ պետությունը հնարավոր ամեն ինչ անում է, ոչ միայն Ադրայի, այլև ամբողջ Սիրիայի բնակիչներին իրենց բնակավայրեր վերադարձնելու համար:
Երկարատև բախումների արդյունքում սիրիական բանակին հաջողվել էր հսկողություն հաստատել Ադրա քաղաքում՝ այնտեղից վռնդելով բոլոր զինյալներին: