ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիա-իսրայելական սահմանի մերձակայքում՝ Գոլանի բարձրունքներում, մարտի 18-ին պայթյուն է տեղի ունեցել: Իսրայելական ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` իսրայելցի 4 զինվոր է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, պայթյունից հետո իսրայելական կողմը պատասխան կրակ է բացել սիրիական բանակի ստորաբաժանման ուղղությամբ: Մարդկային և նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, իր հերթին, խոստացել է հնարավոր ամեն ինչ անել անդորրը պահպանելու համար:
Սիրիական կողմը պայթյունի մասին տեղեկություններ չի հաղորդում: