Միջազգային

Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ղեկավարը կոչ է արել Սիրիայի տարածքում սահմանել ոչ թռիչքային գոտի

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ղեկավարը կոչ է արել Սիրիայի տարածքում սահմանել ոչ թռիչքային գոտի

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ ալ Ջարբան Արևմուտքին կոչ է արել Սիրիայի տարածքը հայտարարել ոչ թռիչքային գոտի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին Ահմադ ալ Ջարբան հայտարարել է Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ոչ թռիչքային գոտի սահմանելու դեպքում մենք կարող ենք ապահովել հաղթանակն Ասադի ուժերի դեմ»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է բախումների մասին տեղեկություններին, ապա ավելի վաղ սիրիական բանակը հաջողություններ էր գրանցել Կալամուն շրջանի Յաբրուդ քաղաքում: Բանակին հաջողվել է Յաբրուդ քաղաքից հեռացնել զինյալներին՝ վերականգնելով անվտանգությունը և կայունությունը: Տեղեկություններ կան, որ այնտեղ սպանվել են 150-ից ավելի զինյալներ:

Տաթևիկ Հարությունյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում