Սիրիայի խորհրդարանը հաստատել է ընտրությունների վերաբերյալ օրենքի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի խորհդարանը ավարտել է քննարկումները ընտրությունների վերաբերյալ և հաստատել համընդհանուր ընտրությունների մասին օրինագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, համաձայն խորհրդարանի ընդունած որոշման՝ ընտրություններին չի կարող մասնակցել սիրիացի փախստականների մեծ մասը: Ընտրություններին մասնակցողները պետք է ունենան սիրիական անձնագիր, որտեղ պարտադիր է սահմանն օրինական հատելով ելքի կնիքի առկայությունը:

Սիրիացի փախստականների մեծամասնությունը, որը Սիրիայի տարածքից հեռացել է երեք տարիների ընթացքում, հնարավոր է սահմանը հատել է առանց անձնագրերում պաշտոնական ելքի կնիքի: Ուստի, հարևան երկրներում գտնվող մոտ 5 միլիոն սիրիացիների մեծամասնությանն արգելվում է մասնակցել ընտրություններին: Բացի այդ, նախագահի թեկնածուն պետք է վերջին 10 տարիների ընթացքում բնակվի Սիրիայի տարածքում: Ուստի, Սիրիայի արտաքին ընդդիմության ղեկավարներից ոչ ոք չի կարող մասնակցել ընտրություններին:

Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի լիազորություններն ավարտվում են այս տարվա հուլիսի 17-ին: Նախագահ Ասադը մինչև այժմ պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցելու որոշման մասին, միայն հայտարարել է, որ եթե սիրիացիները ցանկանան իրեն տեսնել նախագահի պաշտոնում, նա կառաջադրի իր թեկնածությունը:

Սիրիայի արդարադատության նախարար Նաջիմ ալ Ահմադը խորհրդարանի նիստից հետո նշել է, որ երկրի անկախ դատական իշխանությունը լիազորություն ունի ապահովելու ընտրությունների թափանցիկությունը, չեզոքությունը և արդարությունը: Բարձրագույն խորհուրդը ոչ ոքի թույլ չի տա խոչընդոտել արդարադատությանը: Նախարարը հավաստիացրել է, որ Սիրիայի քաղաքացիները կարող են ազատ կատարել իրենց ընտրությունը:

Տաթևիկ Հարությունյան

Հայերեն Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը