Իրավունք

Բաղրամյան փողոցում իրար են բախվել երեք ավտոմեքենաներ

1 րոպեի ընթերցում

Բաղրամյան փողոցում իրար են բախվել երեք ավտոմեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի դիմաց մարտի 17-ին` ժամը 23.20-ին, իրար են բախվել «Պորշ» «Ռենո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վթարից հետո «Պորշ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նշված հասցեում գործող խանութ-սրահի ապակիներին: Պատահարի հետևանքով «Ռենո»-ի և «Պորշ»-ի վարորդները, «Օպել»-ի և «Ռենո»-ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում