Միջազգային

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացն Իրանում քննարկում է Սիրիայի վերաբրեյալ հարցեր

1 րոպեի ընթերցում

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացն Իրանում քննարկում է Սիրիայի վերաբրեյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Ախդար Իբրահիմին մեկնել է Թեհրան՝ քննարկելու սիրիական ճգնաժամի զարգացումները և ժնևյան համաժողովի վերաբերյալ հարցեր: Երկօրյա այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Իրանի Նախագահի և վարչապետի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իբրահիմին հանդիպել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ: Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի դռները մշտապես բաց են Իբրահիմիի առջև: Նա ողջունել է Իբրահիմիի ջանքերը Սիրիայում խաղաղություն վերականգնելու ուղղությամբ:

Իբրահիմիի կարծիքով` Սիրիայում նախագահական ընտրություններ անցկացնելու քայլը սպառնում է ընդդիմության և գործող համակարգի միջև բանակցություններին և քաղաքական գործընթացին:

Ժնևյան համաժողովից առաջ մասնակցության հրավեր էր ուղարկվել նաև Իրանին, սակայն հրավերը չեղյալ է համարվել Սիրիայի ընդդիմության և ԱՄՆ-ի քննադատություններից հետո:

Երկօրյա այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Իրանի Նախագահի և վարչապետի հետ:

Տաթևիկ Հարությունյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում