Իրավունք

Հունգարիայի Օմբուդսմենը Կարեն Անդրեասյանին է ներկայացրել Սաֆարովի գործով արտահերթ զեկույցը և դատապարտել մարդասպանի արտահանձնումը

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի Օմբուդսմենը Կարեն Անդրեասյանին է ներկայացրել Սաֆարովի գործով արտահերթ զեկույցը և դատապարտել մարդասպանի արտահանձնումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Օրերս Հունգարիայի Օմբուդսմենը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին է ներկայացրեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ Հունգարիայի Օմբուդսմենի արտահերթ զեկույցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից,Հունգարիայի Օմբուդսմենը քննադատել է հունգարական կառավարության, մասնավորապես՝ արդարադատության նախարարի գործողությունները՝ կապված Սաֆարովի արտահանձնման հետ: Զեկույցում մասնավորապես նշված է. «Երբ խոսքը վերաբերում է նման դեպքերին, պետությունը պետք է ավելի աչալուրջ լինի և պահանջի հստակ երաշխիքներ, այնինչ արդարադատության նախարարը, էքստրադիցիայի համաձայնությունը տալիս, որևէ գրավոր երաշխիք չի պահանջել ադրբեջանական կողմից այն մասին, որ հայրենիքում նույնպես Սաֆարովն իր պատիժը կկրի ամբողջ խստությամբ: Արդարադատության նախարարը պետք է հաշվի առներ, որ Հունգարիայի և Ադրբեջանի հասարակությունները ամբողջապես տարբեր մոտեցումներ ունեին ինչպես դատապարտյալի, այնպես էլ նրա կատարած հանցանքի վերաբերյալ»:

Զեկույցում շեշտվում է նաև, որ «նման կերպ վարվելով՝ արդարադատության նախարարը ուղղակիորեն վտանգել է օրենքի գերակայության սկզբունքի կիրառությունը և դրանից բխող իրավական որոշակիությունը: Արդյունքում, համաձայնելով էքստրադիցիային, նա թուլացրել է իր իսկ երկրի քաղաքացիների հավատը սեփական երկրում արդարության և վստահության նկատմամբ»:

Բուդապեշտում Հունգարիայի հանձնակատարի հետ վերջին հանդիպման ժամանակ Կարեն Անդրեասյանը կարևորել է երկու երկրների Օմբուդսմենների համագործակցությունը, նշելով, որ Օմբուդսմենի ինստիտուտը ապաքաղաքական մարմին է, և անկախ իրենց երկրների վարած քաղաքականությունից կամ դիվանագիտական հարաբերություններին, այդ կառույցները պիտի շարունակեն համագործակցել հանուն մարդու իրավուքների պաշտպանության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում