Միջազգային

ՄԱԿ-ի բանագնացն իրավունք չունի խոսել Սիրիայի ընտրությունների մասին. Սիրիայի տեղեկատվության նախարար

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի բանագնացն իրավունք չունի խոսել Սիրիայի ընտրությունների մասին. Սիրիայի տեղեկատվության նախարար

ԴԱՄԱՍԿՈՍ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Ախդար Իբրահիմիի պարտավորությունների կամ լիազորությունների մեջ չի մտնում Սիրիայի նախագահական ընտրությունների մասին խոսելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին՝ ավելացնելով, որ բանագնացը Սիրիայի ընտրությունների մասին խոսելու իրավասություն չունի: Նախարարի խոսքով` Սիրիան գործում է իր սահմանադրական օրենքների համաձայն:

Ավելի վաղ Ախդար Իբրահիմին հայտարարել էր, որ հազիվ թե ընդդիմությունը ցանկանա մասնակցել նախագահական ընտրություններին: Բացի այդ, նա նշել էր, որ բանակցությունների շարունակություն կարող է չլինել, հնարավոր է` ընդդիմությունը չցանկանա դրանց մասնակցել:

Սիրիայի խորհրդարանը քննարկել է նախագահական ընտրությունների անցկացման վերաբերյալ հարցեր: Ներքին գործերի նախարար Մուհամմադ աշ Շաարը պատրաստակամություն է հայտնել ընտրություններին մասնակցելու համարհամապատասխան փաստաթղթերտրամադրելբոլոր այն քաղաքացիներին, ովքեր կորցրել են դրանք կամ ինչ-որ պատճառներով փաստաթղթերը գոյություն չունեն:

Ավելի վաղ խորհրդարանը հաստատել էր Սիրիայում նախագահական ընտրությունների մասին օրենքի նախագիծը, համաձայն որի` 40 տարին լրացած սիրիացի քաղաքացին կարող էր առաջադրել իր թեկնածությունը:

Տաթևիկ Հարությունյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում