Միջազգային

Զինյալները Հալեպում լուրջ կորուստներ են կրել

2 րոպեի ընթերցում

Զինյալները Հալեպում լուրջ կորուստներ են կրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը կանխել է զինված խմբավորման մուտքը հին Հալեպի Խասրաֆիե մզկիթի տարածք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած բախումների ժամանակ զինված խմբավորման անդամները սպանվել և վիրավորվել են: Բանակի ստորաբաժանումներից մեկը կանխել է Թել Բարաքաթ մտնելու զինյալներիփորձը: Բախումների ժամանակ սպանված զինյալների թվում է եղել նաև խմբավորման ղեկավարը: Զինյալները մեծ կորուստներ են ունեցել Հալեպի Բուսթան ալ Կասր, Մասաքին Հանանու, Սալահ ադ Դին թաղամասերում, ինչպես նաև Քուիրս, Ժիդյդե, Արբիդ, Ռասմ ալ Աբուդ, Ուադիա շրջաններում և կենտրոնական բանտի մերձակայքում:

Զինյալների դեմ մարտերը շարունակվում են նաև Հոմսում: Մասնավորապես, Ույուն Հուսեյն գյուղում տասնյակ զինյալներ են սպանվել: Ջուրա Շեյխ գյուղում 4 զինյալներ և Հոմսի Կարաբիս թաղամասի մեկ զինյալ հանձնվել են իշխանություններին: Բացի այդ, Դամասկոսի Զաքիա գյուղում 55 զինյալ հանձնվել է Սիրիայի իշխանություններին:

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ` սիրիական բանակի և Ազատ բանակի միջև թեժ մարտեր են ընթանում Հալեպի Իզաա թաղամասում, ինչպես նաև Օմայան մեծ մզկիթի մերձակայքում, որտեղ սիրիական բանակի զինվորներ են զոհվել: Բացի այդ, կառավարական ուժերը ռմբակոծում են քաղաքի Դաուար ալ Ջանդալ շրջանը:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը, ՄԱԿ-ի տվյալներով, գերազնացել է 120 հազարը:

Տաթևիկ Հարությունյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում