Միջազգային

Սիրիայի խորհրդարանը հաստատել է նախագահական ընտրությունների մասին օրենքի նախագիծը

1 րոպեի ընթերցում

Սիրիայի խորհրդարանը հաստատել է նախագահական ընտրությունների մասին օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Ազգային Ժողովը, Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամի գլխավորությամբ, քննարկել է համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախագծի ընդունման նպատակն է կազմակերպել նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման ընտրություններ:

Քննարկման ժամանակ խորհրդարանը հաստատել է այլընտրանքային հիմունքներ ներառող`նախագահական ընտրությունների մասին օրենքի նախագիծը: Սիրիայի Նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունը կարող են առաջադրել 40 տարին բոլորած քաղաքացիները, ովքեր վերջին 10 տարիների ընթացքում ապրել են հայրենիքում և չունեն օտարերկրյա քաղաքացիություն:

Տաթևիկ Հարությունյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում