Սիրիայից իպրիտն ամբողջությամբ դուրս է բերվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայից մանանեխի գազն (իպրիտ) ամբողջությամբ դուրս է բերվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: Կազմակերպության տվյալներով` Սիրիայից դուրս է հանվել քիմիական առաջին կարգի նյութերի 23 տոկոսը, այդ թվում՝ իպրիտ գազը: Կազմակերպությունը նաև նշել է, որ երկրից դուրս է բերվել քիմիական երկրորդ կարգի նյութերի 55 տոկոսը, որոնց վտանգավոր քիմիականտները համեմատաբար ավելի քիչ են:

Կազմակերպությունը նաև տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ Սիրիայից դուրս է բերվել քիմիական նյութերի և զենքի 8 խմբաքանակ, որը կազմում է ընդհանուրի 32.5 տոկոսը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Սիրիան չի հասցնի սահմանված ժամկետում երկրից դուրս բերել և ոչնչացնել քիմիական ամբողջ զինանոցը: Ծրագրի համաձայն՝ սիրիական քիմիական զենքն ամբողջությամբ պետք է ոչնչացվեր մինչև 2014թ.-ի հունիսի 30-ը:

Հայերեն Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը