«Մերսեդես»-ի վարորդը Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ և 1-ամյա տղայի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 12-ին` ժամը 17.00-ի սահմաններում, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 20 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ և 1-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: