Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԱՄՆ-ին և Ռուսաստանին վերսկսել միջսիրիական բանակցությունները

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԱՄՆ-ին և Ռուսաստանին վերսկսել միջսիրիական բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը և ԱՄՆ-ը պետք է վերսկսեն Սիրիայի ընդդիմության և իշխանությունների միջև բանակցությունների գործընթացը, որն ընդհատվել էր փետրվարի սկզբին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին մարտի 12-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը: Նա բանակցությունների վերսկսման քայլեր ձեռնարկելուկոչ է արել միջազգային և տարածաշրջանային հանրությանը, հատկապես, Ռուսաստանին և ԱՄՆ-ին: Պան Կի Մունը նաև իր կոչն ուղղել է Սիրիայի իշխանություններին և ընդդիմությանը, որպեսզի նրանք պատասխանատվություն և համարձակություն ցուցաբերեն և կրկին բանակցությունների սեղանի շուրջ նստեն: «Նրանք պետք է գործեն այժմ, որպեսզի վերջ դնեն Սիրիայի ողբերգությանը, որը շարոնակվում է 2011թ.-ի մարտից»,- նշել է Պան Կի Մունը:

Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է փետրվարի 11-ին: Ակնկալվում էր, որ հաջորդ փուլը տեղի կունենա մարտին, սակայն մինչև այժմ այդ մասին կոնկրետ հայտարարություններ չեն արվելև որոշումներ չեն ընդունվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում