Միջազգային

Դամասկոսը փակել է իր դեսպանատները Էր Ռիադում, Վաշինգտոնում և Քուվեյթում

1 րոպեի ընթերցում

Դամասկոսը փակել է իր դեսպանատները Էր Ռիադում, Վաշինգտոնում և Քուվեյթում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսն անսպասելիորեն փակել է իր դեսպանատները Էր Ռիադում, Քուվեյթում և Վաշինգտոնում: Սիրիայի դիվանագիտական աղբյուրները հաստատել են լուրը՝ նշելով, որ պատճառը ոտնձգություններն են, որոնց ենթարկվում են սիրիացի դիվանագետները նշված երկրներում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, խոսքը հատկապեսդիվանագետների ազատ տեղաշարժման կամ նրանց ելք ու մուտքի մասին է այդ երկրներում: Սաուդյան Արաբիայում և Վաշինգտոնում Դամասկոսի դեսպանատներն իրենց պաշտոնական կայքերում այդ մասին տեղեկացրել են Սիրիայիայնտեղ բնակվող քաղաքացիներին:

Սաուդյան Արաբիան և Քուվեյթը Սիրիայում իրենց դեսպանատները փակել են 2012թ.-ի մարտին, իսկ ԱՄՆ-ը՝ 2012թ.-ի փետրվարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում