Չեխովի փողոցում «ԲՄՎ»-ն վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջ
1 րոպեի ընթերցում
![Չեխովի փողոցում «ԲՄՎ»-ն վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/03/753553.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 11-ին` ժամը 14.00-ի սահմաններում, Երևանի Չեխովի փողոցի թիվ 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: