Հավակնորդների մրցաշարի ֆավորիտը Լևոն Արոնյանն է. Սերգեյ Կարյակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի այս տարվա մասնակիցներից մասնագետներն առանձնացնում են Լևոն Արոնյանին: Սակայն մրցաշարի ընթացքի վրա իրենց ազդեցությունը կարող են թողել Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը: Հավակնորդների մրցաշարի մեկնարկից մեկ օր առաջ «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույցը մրցաշարի մասնակից Սերգեյ Կարյակինի հետ:

-Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք հավակնորդների մրցաշարից:

-Բնականաբար, ցանկանում եմ հաղթել: Սակայն, վստահ եմ, որ ահեղ պայքար է լինելու, նույնիսկ ավելի հետաքրքրական` քան մեկ տարի առաջ Լոնդոնում էր: Թող ուժեղագույնը նվաճի Կարլսենի հետ մենամարտելու իրավունքը: Ես բոլոր ուժերս գործադրելու եմ, որ հնարավորություն ստանամ մրցելու Մագնուսի հետ: Սա, իհարկե, անհավական դժվար կլինի:

- Լևոն Արոնյանը Ձեր ուղղակի հակառակորդն է, ինչպիսի՞ մրցակից է նա:

-Մենք շատ լավ, ընկերական հարաբերությունների մեջ ենք: Ես շատ բան ունեմ Լևոնից սովորելու: Այս տարի մենք իրար հետ երկու պարտիա ենք խաղացել: Ես նրան հաղթեցի Նորվեգիայի մրցաշարում, իսկ նա ինձ գերազանցեց Վեյկ ան Զեեում: Իմ կարծիքով, Արոնյանը հսկայական ներուժ ունի: Նա զարմացնում է իր շախմատային հզորությամբ: Դրա հետ մեկտեղ նա մեծ ինտելեկտուալ է: Շատ ուրիշ այլ հետաքրքրություններ էլ ունի, ես գիտեմ, որ նա սիրում է բասկետբոլը, և երկրպագում է «Բոսթոն»-ին:

- Ձեր կարծիքով, ով է մրցաշարի գլխավոր հավակնորդը:

-Վերջին մրցաշարերում ցույց տված արդյունքներով, ես Հավակնորդների մրցաշարի գլխավոր ֆավորիտ Լևոն Արոնյանին եմ համարում: Բայց պակաս ուժեղ չէ նաև Վլադիմիր Կրամնիկը: Լավ մարզավիճակում է Սվիդլերը, կարող է «հարվածել» նաև Տոպալովը: Իսկ եթե ամեն ինչ դիտարկենք զուտ մաթեմատիկական հաշվարկների տեսանկյունից, ապա «թիվ մեկ» ֆավորիտը Լևոն Արոնյանն է:

-Ի՞նչ գիտեք հայկական շախմատի մասին:

-Հայկական շախմատի դպրոցը, իրավամբ, աշխարհի ուժեղագույն դպրոցներից է:«Բումը» սկսվեց, երբ Տիգրան Պետրոսյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի թագը: Սակայն հայ գրոսմայստերները միշտ էլ ուշադրության կենտրոնում են եղել: Ինչպես նաև Գարրի Կասպարովը, ով ևս մոր կողմից հայ է: Իսկ ահա շախմատային օլիմպիադաներում Հայաստանի թիմը ֆանտաստիկ խաղ է ցուցադրում: Լևոն Արոնյանի գլխավորությամբ այդ թիմն անցած 4 օլիմպիադաներից երեքում հաղթող է դարձել: Հայաստանում շախմատն ազգային մարզաձև է: Իսկ Արոնյանը մեկ անգամ չէ, որ լավագույնն է ճանաչվել մարզիկների մեջ, այլ նաև համարվել է Տարվա մարդ: Այս փաստը, ինքնին, խոսում է նրա մասին:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն