ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի աջակցությունը չափազանց կարևոր է Սիրիայի և բոլոր երկրների համար, որոնք պաշտպանում են իրենց ազգային ինքնիշխանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին մարտի 11-ին հայտարարել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը` Սանկտ Պետերբուրգի խորհրդարանական պատվիրակության Դամասկոսում կայացած ընդունելության ժամանակ: Նա հավելել է, որ Ռուսաստանին հաջողվել է վերջ դնել միակողմանիությանը և վերականգնել հավասարակշռությունը միջազգային հարաբերություններում:
Ասադը նաև ընդգծել է, որ սիրիացիները երախտապարտ են Ռուսաստանին` իր դիրոքորոշման համար, որը նպաստում է Սիրիայի կայունությանը: Արևմուտքի մասին նա ասել է, որ ԱՄՆ-ն ապակայունացնում է իրավիճակն այնանկախ երկրներում, որոնց քաղաքականության հետ Վաշինգտոնը համաձայն չէ:
Հանդիպաման ժամանակ ռուսաստանյան պատվիրակության անդամները Սիրիայի Նախագահին են հանձնել Սանկտ Պետերբուրգի Գիտությունների և արվեստի ակատեմիայի մեդալ և պատվոգիր:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Սիրիայի ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամի և Հասարակական հարցերով նախարարի հետ: