Հասարակական

Մրգաշատի գազալցակյանի պայթյունի հետևանքով վիրավորված լիցքավորողը տեղափոխվել է Երևան

1 րոպեի ընթերցում

Մրգաշատի գազալցակյանի պայթյունի հետևանքով վիրավորված լիցքավորողը տեղափոխվել է Երևան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի գազալցակայանում մարտի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված լիցքավորող Սուրեն Գալստյանն Արմավիրի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի բուժհաստատություններից մեկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 11-ին, ժամը 15.02-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի գազալցակայանում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում