Միջազգային

Սիրիայի Ազգային Ժողովի ղեկավարը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

Սիրիայի Ազգային Ժողովի ղեկավարը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Ազգային Ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը մարտի 11-ին Դամասկոսում ընդունել է Ռուսաստանի խորհրդարանի պատվիրակությանն` Ալեքսեյ Վորոնցովի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այցելությունը տեղի է ունեցել Սիրիա-Ռուսաստան հանդիպումների շրջանակներում, ինչը վկայում է երկու պետությունների միջև հարաբերությունների ամրության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր երկկողմ հարաբերությունների համագործակցության ամրապնդման և ընդլայման վերաբերյալ: Ալ Լահհամը նշել է, որ Սիրիան ենթարկվում է ահաբեկչական հարձակումների, որոնք ֆինանսավորվում են արևմտյան պետությունների կողմից: Ալեքսեյ Վորոնցովն իր հերթին նշել է, որ Սիրիան Ռուսատանի իսկական ընկերն է: Նրա խոսքով` սիրիացիներն իրավունք ունեն հպարատանալու իրենց բանակով:

Բացի այդ, ՌԴ պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի հասարակական հարցերով նախարարի հետ: Հանդիպման ընթացքում պատվիարկության անդամները հայտնել են կարիքավոր սիրիացի երեխաներինօգնություն տրամադրելուպատրաստակամության մասին: Օգնության փաթեթներում կընդգրկվեն առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, երեխաներին անհրաժեշտ սնունդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում