ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Զաբլատանի շրջանում հրասանդ ընկնելու հետևանքով երկու քաղաքացի զոհվել է, ևս 6-ը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունից տեղեկացրել են, որ հրասանդն ընկել է Հալ շուկայի մոտ, որի շրջակայքը նաև նյութական վնասներ է կրել: Աղբյուրի տեղեկացմամբ` Ղամիշլի քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Հոմսի Զարա և Հասրաջիա գյուղերի 50 զինյալ հանձնվել է իշխանություններին:
«Ալ Ջազիրա»-ն իր հերթին տեղեկացնում է, որ վերսկսվել են բախումները սիրիական բանակի և ընդդիմադիր ուժերի միջև, մասնավորապես, Համայի, Հալեպի, Դեր Զորի, Դարաայի շրջաններում և Դամասկոսի գյուղերում: Աղբյուրի տեղեկացմամբ` Հալեպի Ազիզա գյուղում սիրիական բանակի 6 զինվորներ են զոհվել: «Քուիրս» օդանավակայանի շրջակայքը ռմբակոծովում է վառվող նյութերով:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 120 հազար մարդ: