ՅՈւՆԻՍԵՖ-ը Սիրիան համարել է երեխաների համար ամենավտանգավոր վայրերից մեկը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան այժմ համարվում է աշխարհի ամենավտանգավոր վայրերից մեկը երեխաների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիոջոցները, այս մասին մարտի 11-ի իր զեկույցում նշել է ՅՈւՆԻՍԵՖ-ն` ավելացնելով, որ 12 տարեկանը լրացած բազմաթիվ երեխաներ ընդգրկվել են ռազմական գործողությունների մեջ: Վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ ավելացել է կարիքավոր սիրիացի երեխաների թիվը: Եթե 2013թ.-ի մարտին 2.3 միլիոն երեխաներ բախվել էին պատերազմի անցանկալի հետևանքներին, ապա այժմ այդ ցուցանիշը կրկնապատկվել է՝ հասնելով 5.5 միլիոնի: Սիրիական հակամարտության երեք տարիների ընթացքում հազարավոր երեխաներ զոհվել են, կորցրել են իրենց մանկությունը, դպրոցները, ընկերներին, հարազատներին:

Զեկույցում նաև նշվել է, որ ՄԱԿ-ի տվյալներով` 10 հազար երեխաներ սպանվել են պատերազմի ընթացքում:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 120 հազար մարդ:

Հայերեն English

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս