Իրավունք

Բագրատունյաց փողոցում երեք մեքենաների բախման հետևանքով տուժել է 2 մարդ

1 րոպեի ընթերցում

Բագրատունյաց փողոցում երեք մեքենաների բախման հետևանքով տուժել է 2 մարդ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 18 շենքի մոտ մարտի 10-ին` ժամը 12.20-ին, իրար են բախվել «Օպել Վեկտրա», «Հունդա Սոնատա» և «Հոնդա Ֆիթ» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը և «Հոնդա Ֆիթ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում